Հայաստանէն Քոնիակի Արտահանումը 50 % Աւելցած է, Տարին Յաջող էր Նաեւ Գինի Արտահանելու Համար

Հայաստանէն 2012-ին արտահանուած է մօտ 14,4 միլիոն լիթր Քոնիակ` 166 միլիոն տոլար ընդհանուր մաքսային արժէքով: Քոնիակի արտահանումը Հայաստանի արտահանման կառուցուածքի մէջ կը գրաւէ երկրորդ տեղը` զիջելով պղինձի խտանիւթին: Այս մասին կը յայտնէ News-ը։

Նախորդ տարուան համեմատ Քոնիակի արտահանումը աւելցած է մօտ 50%: Քոնիակի լիթրը կ’արտահանուի միջինը 11,5 տոլար մաքսային արժէքով:

Աղբիւրը կը նշէ, որ 2012-ն բարեյաջող էր նաեւ գինի արտահանողներուն համար:
Արտահանուած է 1,18 մլն լիթր գինի` 4,1 միլիոն տոլար մաքսային արժէքով: Մէկ լիթր գինիի մաքսային արժէքը կազմած է 3,5 տոլար: 2011-ին արտահանուած էր 733 հազար լիթր` 2,4 միլիոն տոլար արժողութեամբ (1 լիթրի մաքսային արժէքը` 3,3 տոլար):

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS