Հայաստանի Մէջ 75.1%-ով Աճած է Բանջարեղէնի Պահածոներու Արտադրութիւնը

conserve-canned

ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան հրապարակած տուեալներուն համաձայն` 2017 թուականի Յունուար-Սեպտեմբերին Հայաստանի մէջ արտադրուած է 14 629.4 թոն պահածոյ, ինչ որ նախորդ տարուան նոյն ժամանակահատուածի համեմատ աճած է 32.6 տոկոսով:

Հաշուետու ժամանակահատուածին արտադրուած է 7 313.7 թոն բանջարեղէնի պահածոյ` նախորդ տարուան Յունուար-Սեպտեմբերին արձանագրուած 4 177.7 թոնի դիմաց (75.1%-ի աճ):

Այս տարուան Յունուար-Սեպտեմբերին  արտադրուած պահածոներէն  3 927.8 թոն կազմած են միրգերունը` 2016-ի նոյն ժամանակահատուածին աճելով 17.8 տոկոսով,  206.9 թոն` ձուկի (աճը` 76.2%), 16.5 թոն` խեցգետնի (81.4%-ի անկում), 597.9 թոն` մսաբուսական (նուազում` 31.3%), 319.2  թոն` միսի (անկումը` 27.5) պահածոները:

Նշուած ժամանակահատուածին արտադրուած է նաեւ 2 247.4 թոն  լոլիկի պահածոյ, ինչ որ նախորդ տարուան Յունուար-Սեպտեմբերի համեմատ աճած է 12 տոկոսով:

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS